ՁԵՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՈՒՂԵԿԻՑԸ ՄԻՇՏ և  ԱՄԵՆՈՒՐԵՔ ...
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆ [16]
ԳՐԵՔ ՄԵԶ
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
ԳՆԱՀԱՏԵՔ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Всего ответов: 113
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Главная » Статьи » ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԿԱՐԴԱԼ ....

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը համագումարի ժամանակ հայտարարել էր, թե ԵԿՄ-ն սատարում է Սերժ Սարգսյանին: Այս հայտարարությունը մեծ դժգոհություն է առաջացրել ընդդիմադիր կուսակցությունների անդամ երկրապահների մոտ: 

Վահան Հովհաննիսյան, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար. 

- ԵԿՄ համագումարի ժամանակ Մանվել Գրիգորյանը հայտարարեց, թե սատարում են Սերժ Սարգսյանին: Արդյոք ԵԿՄ-ի` ՀՅԴ-ական անդամները եւս սատարում են: 

- ԵԿՄ-ն իր կանոնադրության մեջ էլ է գրել, որ քաղաքական կառույց չէ, չի խառնվում քաղաքական իրադարձություններին: Եթե այս կամ այն ղեկավարի հայտարարություններով խառնվում են, այնուամենայնիվ, կարծում եմ` որպես կազմակերպություն նման քայլի չեն գնա, որովհետեւ քաղաքական կազմակերպություն չեն: Ավելին, ցանկացած երկրապահ, որը որեւէ կուսակցության անդամ է, կվարվի այնպես, ինչպես իրեն թելադրում է քաղաքական հավատամքը, կուսակցական պատկանելությունը եւ իր ընտրած ուղին: 

- Այսինքն` ՀՅԴ-ական երկրապահները չեն սատարում Սերժ Սարգսյանին: 

- Ոչ: Ոչ երկրապահ դաշնակցականները, ոչ էլ ԵԿՄ-ին չանդամակցող դաշնակցականները չեն սատարում այս իշխանությանը, այդ թվում` նրա նախագահին: 

Աշոտ Զաքարյան «Կումայրի» ջոկատի հրամանատար, ԵԿՄ անդամ 

- Անգամ ԵԿՄ համագումարը ամբողջապես չի կարող արտահայտել ԵԿՄ-ականների տրամադրությունները` նախընտրական, քաղաքական գործընթացների հետ կապված: Ես առնվազն գիտեմ մի քանի տասնյակ առանցքային ԵԿՄ-ական տղերք, ովքեր միանշանակ չեն կիսում այս կարծիքը: Այնպես որ, ես շատ հանգիստ եմ վերաբերվում համագումարի ժամանակ հնչեցված մտքերին: 

- Այդ հայտարարություններն ի՞նչ էին նշանակում, ինչու են բոլորի անունից նման բաներ ասում: 

- Ես չգիտեմ, հատկապես որ վերջին շրջանում ակտիվորեն զբաղված չեմ ԵԿՄ խնդիրներով: 

- Այսինքն` ԵԿՄ-ականների մի հատվածն այս հատարարությունների հետ չունի՞ առնչություն եւ դե՞մ է դրանց: 

- Միանշանակ: Ավելին, ԵԿՄ-ականների մի զգալի հատված դեմ է այս հայտարարություններին: Գոնե Հայ Ազգային Կոնգրեսին մաս կազմող տղաների առումով այլ կարծիք լինել չի կարող:

Категория: ՔԱՂԱՔԱԿԱՆ | Добавил: Administrator (21.02.2012)
Просмотров: 477 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Copyright MyCorp © 2024ՏԱՔՍԻ ԳԼՈՐԻԱ