ՁԵՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՈՒՂԵԿԻՑԸ ՄԻՇՏ և  ԱՄԵՆՈՒՐԵՔ ...
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆ [16]
ԳՐԵՔ ՄԵԶ
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
ԳՆԱՀԱՏԵՔ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Всего ответов: 113
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Главная » Статьи » ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԿԱՐԴԱԼ ....

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի իրականացնի իր նախընտրական խոստումը բյուջեի դեֆիցիտի կրճատման վերաբերյալ: Նոր դեֆիցիտը կկազմի 1,33 տրիլիոն դոլար կամ 8,5%: 2021 թվականին էլ ԱՄՆ պետական պարտքը կհասնի 18 տրիլիոն դոլարի: Հանրապետական կուսակցությունն ադրեն հայտարարեկ է, որ դա «ԱՄՆ անկման ճանապարհն է», գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին: 

Օբաման Կոնգրես է մտցրել հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն, որը կսկսվի 2012թ հոկտեմբերի 1-ից: Բյուջեի ծախսային հատվածը կազմում է 3,8 տրիլիոն դոլար: Ամենաշատ գումարներն ուղղվելու են աշխատատեղերի ստեղծմանը, ճանապարհների, կամուրջների, դպրոցների կառուցմանը, ուսանողների վճարներին: Ինչպես նշվեց, դեֆիցիտը կազմելու է 1.33 տրիլիոն եւ 4-րդ տարին անընդմեջ գերազանցելու է 1 տրիլիոն դոլարը: Դա նշանակում է, որ Օբաման չի կարողանա կատարել 2009թ տված խոստումը՝ կրկնակի կրճատել դեֆիցիտը իր նախագահական ժամկետի ավարտին: 

Բյուջեի եկամտային մասը նախատեսվում է մեծացնել հարկերի հաշվին: Օբաման չի երկարացնելու Ջորջ Բուշի կողմից 250 հազար դոլարից ավել եկամուտ ունեցող տնային տնտեսություններին տրված արտոնությունները: Առաջին անգամ դիվիդենտից հարկվելու է ոչ թե 15, այլ 39%: Միլիարդատեր Ուորեն Բաֆետի առաջարկը նույնպես մտել է բյուջեի նախագիծ, համաձայն որի, 1 միլիոն դոլարից ավել եկամուտներ ունեցողները կվաճեն նվազագույնը 30% հարկ: 

Նախատեսվում է այդ միջոցառումներով գալիք 10 տարվա ընթացքում 206 միլիարդ դոլար ստանալ: Բացի այդ, Օբաման մտադիր է նաեւ կրճատել նավթագազային ընկերություններին հատկացվող սուբսիդիաները:

Категория: ՔԱՂԱՔԱԿԱՆ | Добавил: Administrator (21.02.2012)
Просмотров: 672 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Copyright MyCorp © 2024ՏԱՔՍԻ ԳԼՈՐԻԱ