ՁԵՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՈՒՂԵԿԻՑԸ ՄԻՇՏ և  ԱՄԵՆՈՒՐԵՔ ...
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆ [16]
ԳՐԵՔ ՄԵԶ
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
ԳՆԱՀԱՏԵՔ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Всего ответов: 113
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Главная » Статьи » ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԿԱՐԴԱԼ ....

Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, Գերմանիայի Բունդեսթագի արտաքին քաղաքականության հարցերով աշխատանքային խումբը "Լեռնային Ղարաբաղի հակամարտության 20 տարի. նոր խթան հակմարտության խաղաղ կարգավորման համար” անվանումով փաստաթուղթ է տարածել: Հնարավոր է, դա կեղծիք է, կամ էլ մասամբ է կեղծիք, սակայն եթե Բունդեսթագը եթե իրոք կապ ունի այդ տեքստի հետ, դա կարելի է գնահատել որպես Գերմանիայի արտաքին քաղաքականության 60 տարի շարունակվող սիրողականություն եւ վնասակարություն: 

Իմաստային եւ բովանդակային առումով նման հայտարարություն չի արել ոչ Թուրքիան, ոչ էլ նույնիսկ Ադրբեջանը, որի շահերին էլ միտված է այդ պասկվիլը: Գերմանիայում Հայաստանի դեսպանը պարզապես պարտավոր է մանրամասն ճշտել այդ կեղտոտ նախաձեռնության հեղինակների մոտիվացիան եւ անձնական շահագրգռվածությունը: Եթե Բեռլինոմ Հայաստանի դեսպնատունը չպարզի այդ հարցերը, ապա այդ երկրում անելիք չունի: 

Հայաստանը 20 տարվա ընթացքում Գերմանիային հասկացնել չի տվել, որ նա պատասխանատվություն է կրում 1915 թ ցեղասպանության իրագործման ժամանակ Թուրքիային աջակցելու եւ <ծածկելու> համար: 1997 թ Հայաստանի գիտական հասարակայնությունը փորձել է լույս սփռել այդ հարցի վրա, ինչը հանգեցրել է հայկական իշխանությունների հակազդեցությանը: Խնդիրներն անսպասելիորեն երկնքից չեն իջնում, այլ կառուցվում են բարենպաստ պայմաններում եւ հնարավոր ընդդիմախոսների անգործության արդյունքում: Ի դեպ, Բունդեսթագի կայքում նման տեղեկություն չկա: Հայաստանի ԱԳՆ-ն դեռ չի արձագանքել դրան: Ադրբեջանցիները կարող էին հորինել ամեն ինչ, այդ ազգը վերջնականապես կեղտոտվել է մարազմի մեջ: 

Գերմանիայի պաշտոնական քաղաքականությունը ոչ մի կերպ չի համապատասխանում նման կարգի հայտարարություններին, եւ, թերեւս, եկել է ղարաբաղյան հարցում Գերմանիայի դիրքորոշումը ցույց տալու ժամանակը: Գերմանիան ղարաբաղյան հարցով մանրամասն մշակված քաղաքականություն չունի եւ Հարավային Կովկասում ակտիվանալու որոշ փորձերից հետո գերմանացիները հասկացել են, որ տվյալ տարածաշրջանում առավել մանրամասն քաղաքական գործունեության համար դեռեւս իրենց ժամանակը չի եկել: 

Եթե խոսենք «մեծ անկյունագծի» վերաբերյալ Գերմանիայի ռազմավարության մասին, այսինքն, «Բաղդադյան երկաթուղու» երթուղու, ապա հազիվ թե գերմանացիներին ձեռնտու է Հայաստանի շահերին որեւէ վնաս տալը, այլ ընդհակառակը: Սկզբունքորեն Գերմանիայում կարող են շահեր ի հայտ գալ կասպիական գազի հարցով: 

Սակայն նույնիսկ խորհրդարանի փոքր նշանակություն ունեցող աշխատանքային խմբի հայտարարությունը պետք է ստանա համապատասխան գնահատական եւ խափանում: Սկզբի համար լավ կլինի անուններով պարզել այդ տխրահռչակ աշխատանքային խմբի անդամներին եւ նրանց հետ կապ ունեցող ամեն ինչ: Բավական է ձեւ անել, որ գործ ունենք քաղաքակիրթ արեւմուտքի հետ, որը կեղտոտվել է քաոսի, երկերեսանիության, ռասիզմի եւ ուրիշներին հաշվին փրկվելու ձգտման մեջ:

Категория: ՔԱՂԱՔԱԿԱՆ | Добавил: Administrator (21.02.2012)
Просмотров: 726 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Copyright MyCorp © 2024ՏԱՔՍԻ ԳԼՈՐԻԱ