ՁԵՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՈՒՂԵԿԻՑԸ ՄԻՇՏ և  ԱՄԵՆՈՒՐԵՔ ...
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆ [16]
ԳՐԵՔ ՄԵԶ
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
ԳՆԱՀԱՏԵՔ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Всего ответов: 113
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Главная » Статьи » ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԿԱՐԴԱԼ ....

Հրազդանի քաղաքապետի թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանը, ով փետրվարի 12-ին կայացած քաղաքապետի ընտրությանը պաշտոնական տվյալով զիջեց գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանին, ընդամենը 1573 ձայնով, փետրվարի 17-ի ասուլիսում հայտարարել է, որ խորհրդարանի ընտրությանը մեծամասնական ընտրակարգով Հրազդանի ընտրատարածքում առաջադրվելու մասին որոշում կկայացնի ապրիլին:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը նախկին ազատամարտիկ է, Սասուն ջոկատի հրամանատարը, ով մինչեւ 2007 թվականն իշխանության հետ էր, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձից հետո միացավ նրան: Մարտի 1-ից հետո Սասուն Միքայելյանը ձերբակալվեց, կալանավորվեց, իսկ հետո դատապարտվեց ազատազարկման: Համաներմամբ ազատ արձակվեց 2011 թվականի մայիսին:

Լրագրողների հարցին, թե ինչու է պատգամավորի թեկնածու առաջադրվելու որոշումը թողել ապրիլին, նա պատասխանել է, թե ինքն այդպես է որոշել:

Պետք է թերեւս արձանագրել, որ Միքայելյանի որոշումը փոքր ինչ տարօրինակ է: Ընդ որում, Հրազդանի քաղաքապետի ընտրությունից հետո դա երկրորդ այդօրինակ, այսինքն փոքր ինչ տարօրինակ որոշումն է: Բանն այն է, որ նախ Միքայելյանը հայտարարեց, որ չի բողոքարկելու ընտրության արդյունքը: Մինչդեռ նա եւ նրա կողմնակիցները, ու նաեւ նրան սատարած Հայ ազգային կոնգրեսը հայտարարում են, որ ընտրությունն անցել է կոպիտ խախտումներով: Կոնգրեսը նույնիսկ կոչ արեց իշխանությանն անվավեր ճանաչել ընտրությունները:

Բայց, Սասուն Միքայելյանը, այդքանով հանդերձ, հայտարարում է, որ հրաժարվում է բողոքարկելուց:

Իսկ պատգամավոր առաջադրվելու հարցում հետաքրքրական է, որ չնայած Սասուն Միքայելյանը եւ նրա թիմը խոսում են անգամ խախտումների պարագայում տպավորիչ հաջողության մասին, այդուհանդերձ նրանք կարկամում են պատգամավորի թեկնածու առաջադրվելու հարցում որոշում կայացնելուց: Ինչպես հայտնի է, Սասուն Միքայելյանը մոտ 12 հազար ձայն էր ստացել քաղաքապետի ընտրությանը: Այդ ցուցանիշը տպավորությամբ նշում է ոչ միայն իր թիմը, այլ նաեւ այն քաղաքական ուժը, որը ներկայացնում է Միքայելյանը:

Այդ տպավորիչ ցուցանիշի դեպքում թերեւս տրամաբանական պետք է լիներ, որ Միքայելյանը առնվազն հավանական համարար իր առաջադրումը խորհրդարանի ընտրությանը:

Չի բացառվում սակայն, որ ամեն ինչ պայմանավորված է նրանից, թե Սասուն ՄԻքայելյանը ինչ տեղ կունենա Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում, եւ գուցե երբ նա չունենա անցողիկ տեղ ցուցակում, որոշի արդեն դիմել «վերջին հույսի» տարբերակին եւ առաջադրվել մեծամասնականով: Թեեւ, չի բացառվում նաեւ այն, որ Միքայելյանը թե անցողիկ տեղ ստանա ցուցակում, թե առաջադրվի նաեւ մեծամասնականով, երբ այնտեղ հաղթելու դեպքում, Կոնգրեսը կարող է համենայն դեպս մեկ ավելի պատգամավոր ունենալ, քանի որ Միքայելյանը այդ դեպքում կհրաժարվի ցուցակի իր տեղից եւ նրա փոխարեն մանդատ կստանա հաջորդը:

Категория: ՔԱՂԱՔԱԿԱՆ | Добавил: Administrator (21.02.2012)
Просмотров: 771 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Copyright MyCorp © 2024ՏԱՔՍԻ ԳԼՈՐԻԱ