ՁԵՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՈՒՂԵԿԻՑԸ ՄԻՇՏ և  ԱՄԵՆՈՒՐԵՔ ...
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆ [16]
ԳՐԵՔ ՄԵԶ
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
ԳՆԱՀԱՏԵՔ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Всего ответов: 113
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Главная » Статьи » ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԿԱՐԴԱԼ .....

Ռուսաստանն, ըստ ամենայնի, որոշել է «համոզել» Հայաստանին ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Ստեփանակերտում ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված կոնֆերանսին ներկա է եղել Ռեգնում լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը եւ հայտարարել, որ մինչեւ Հայաստանը չճանաչի ԼՂՀ-ն, միջազգային ճանաչման պետք չէ սպասել:

«Իներցիոն գործընթացը չի պաշտպանի Արցախի անկախությունը, առանց նոր պատմական, ազգային արարքների այդ գործընթացը չի զարգանա: Անիմաստ է աշխարհից ճանաչում պահանջել, քանի դեռ Ղարաբաղը չի ճանաչել Հայաստանը», հայտարարել է Կոլերովը:

Նրան աջակցել է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի (ՌԴ) տնօրեն Ալեքսեյ Մարտինովը, ով ասել է. «Համոզված եմ, որ Հայաստանը պետք է անմիջապես ճանաչի ԼՂՀ ինքնիշխանությունը»:

Ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պարզապես հայտարարել է, որ Հայաստանն ամեն ինչ անում է ԼՂՀ միջազգային ճանաչման համար, եւ եթե դրա համար պահանջվի Հայաստանի կողմից ճանաչում, ապա այն տեղի կունենա:

Հետաքրքիր են ռուս քաղտեխնոլոգների առաջ քաշած փաստարկները: Օրինակ, Կոլերովը իրավիճակը համեմատում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի իրավիճակի հետ: Նա ասում է, որ Ռուսաստանը վաղուց է պատրաստվել ճանաչելու այդ հանրապետությունները՝ նրանց հետ պայմանագրային հարաբերություններ հաստատելով: Կոլերովը կարծես ակնարկում է, որ եթե Հայաստանի կողմից ճանաչում լինի, ապա դա Ռուսաստանի համար կարող է ցատկահարթակ լինել: Հատկանշական է, որ խոսելով Արեւմուտքի կողմից ճանաչման մասին, Կոլերովը նշում է, որ ճանաչում չի լինի, քանի դեռ Ղարաբաղում ֆրանսիացի խաղաղապահներ չլինեն: Եվ կրկին հնչում է ակնարկի պես՝ եթե Ղարաբաղում ռուս խաղաղապահներ լինեն, ճանաչումը հնարավոր է:

Սակայն, ինչների՞ս է պետք նման ճանաչումը, ինչպիսին Աբխազիայում էր, երբ Լավրովը համաձայնվում է հագնել Ֆիջիի աբորիգենների համազգեստը, միայն թե այդ երկիրը ճանաչի Աբխազիան:

Ոչ պակաս տարօրինակ փաստարկ է բերում մեկ այլ ռուս փորձագետ Ալեքսեյ Մարտինովը, ով հայտարարել է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը կհանգեցնի նրան, որ հակամարտությունը չի վերսկսվի: Չնայած, ակնհայտ է, որ հակամարտությունը չի վերսկվում Հայաստանի կողմից չճանաչվելու պայմանով, իսկ ճանաչման գործողությունը կարող է դետոնացնել ցանկացած իրադարձություն:

Ակնհայտ է, որ ռուս քաղաքագետները փորձում են հասնել նրան, որ Հայաստանն իր ձեռքով փոխի ստեղծված ստատուս-քվոն, որը ներկայում թույլ չի տալիս ռուսական կողմին ներկա գտնվել Ղարաբաղում: Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը եւ նրա անվտանգության պատասխանատվության փաստաթղթային ճանաչումը կարող է թույլ տալ Հայաստանում ռուսական զորքերին իր լիազորությունների արեալը տարածել նաեւ Ղարաբաղում:

Այն, որ Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղը, ասել եւ ասում են շատ հայ քաղաքական գործիչներ: Սակայն երբ Ռուսաստանը կամ այլ մեկն է Հայաստանին դրդում այդ քայլին, այն էլ ամենաանհարմար պահին, դա կասկածներ է հարուցում:

Վերջիվերջո, ոչ ոք չի թաքցնում, որ Պուտինի ընտրությամբ Ռուսաստանի քաղաքականությունը ղարաբաղյան հարցում ավելի ագրեսիվ է դառնալու: Սակայն Ղարաբաղի ստատուս-քվոն այնքան փխրուն է, այն այնքան երկար եւ հոգատար են «դասավորել», որ չի կարելի թույլ տալ, որպեսզի այն խախտվի նույնիսկ Պուտինի հավակնությունների համար:

Категория: ՔԱՂԱՔԱԿԱՆ | Добавил: Administrator (21.02.2012)
Просмотров: 500 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Copyright MyCorp © 2024ՏԱՔՍԻ ԳԼՈՐԻԱ