ՁԵՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՈՒՂԵԿԻՑԸ ՄԻՇՏ և  ԱՄԵՆՈՒՐԵՔ ...
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆ [16]
ԳՐԵՔ ՄԵԶ
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
ԳՆԱՀԱՏԵՔ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Всего ответов: 113
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Главная » Статьи » ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԿԱՐԴԱԼ ....

Համաշխարհային կառավարման համակարգի ճգնաժամը սպառնում է լուրջ հակամարտության վերածվել, եւ առաջատար տերությունների ղեկավարները փորձում են լուծումներ գտնել: Մեքսիկական Լոս Կաբոս հանգստավայրում տեղի է ունենում «Մեծ քսանյակի» երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հանդիպման գլխավոր թեման ձեւակերպվել է «Համաշխարհային կառավարում. Կոտրելով փակուղիները բազմակողմ համակարգում»:

Քննարկման արդյունքների մասին դեռ ոչինչ հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ աշխարհը փորձում է մի շարք հիմնական խնդիրներ վերանայել: Դրանցից մեկը բնակչության 1%-ի հարցն է, որը տիրապետում է երկրային բարիքների 30-50 %-ին: Աշխարհում քաղաքականությունն իրականացվում է ելնելով այդ 1%-ի շահերից, ովքեր իրենց ձեռքում են կենտրոնացրել գրեթե բոլոր ֆինանսները՝ մնացած 99 %-ին պատանդ վերցնելով: Սակայն եթե երկրագնդի բնակչության հիմնական մասին հաջողվել է տանելի սոցիալական մակարդակում պահել, ապա այժմ, երբ աշխարհի բնակչությունը սրընթաց աճում է, իսկ սնունդը, վառելիքը եւ մնացյալը չեն բացականացնում, բնակչությունը սոցիալական արդարություն է պահանջում:

Այդ հարցը հատկապես սրված է ԱՄՆ-ում, որտեղ նախընտրական պայքար է ընթանում: Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոն Փոլը, ով մասնակցում է նախընտրական մրցավազքին, որի արդյունքում որոշվելու է նախագահի հանրապետական թեկնածուն, սենսացիոն հայտարարություն է արել. «Մենք հեռացել ենք իսկական հանրապետության սկզբունքներից: Եվ այժմ ընթանում ենք դեպի ֆաշիստական համակարգի ձեւավորում, որի պայմաններում երկիրը ղեկավարում են կառավարությունը եւ առավել խոշոր գործարարները միասին: Մենք կարող ենք բախվել կառավարման ավտորիտար ձեւին եւ բոլոր ամերիկացի քաղաքացիների իրավունքների խախտմանը»:

ԱՄՆ նախագահի հավանական թեկնածուների նման հայտարարությունները խոսում են այն մասին, որ «ժողովրդավարական մեծամասնության» դարաշրջանը մոտենում է ավարտին: Մինչ այժմ աշխարհն արհեստականորեն բաժանված էր երկու մեծ կուսակցությունների, որոնց մոտեցումները ոչնչով չեն տարբերվում, իսկ որոշումները կայացվում են՝ ելնելով մեծամասնության կարծիքից, եթե նույնիսկ այն կազմում էր 51 %:

Այս համակարգը սպառել է իրեն, եւ աշխարհը պահանջում է հաշվի առնել բնակչության 99 %-ի կարծիքը: Հասարակական շահ հասկացությունը գերիշխող է դառնում, եւ մարդիկ արդեն հարց են տալիս, թե ում շահերն է պաշտպանում կառավարությունը՝ տխրահռչակ 1 %-ի՞, թե հասարակության հիմնական մասի: Այս հարցերն ակտուալ են նաեւ Հայաստանում, որտեղ այժմ տեղի է ունենում քաղաքացիական հասարակության արթնացում, որտեղ կառավարությանը սկսել են հարցեր տալ՝ թե այն պետք է բիզնեսի՞, թե հասարակական շահը պաշտպանի:

Հայաստանն այժմ ականատեսն է առաջատար պետություններում ներկայիս կառավարման գլոբալ համակարգի ճգնաժամին, սակայն իներցիայով շարունակում է ընթանալ արդեն աղետ ապրող համակարգի ճանապարհով: Մենք դեռ շարունակում ենք պարտք վերցնել միջազգային կազմակերպություններից՝ դառնալով կապիտալի գերի, դեռ փորձում ենք մեծամասնության ժողովրդավարության համակարգ կառուցել, որին Արեւմուտքում արդեն չեն վստահում:

Հատկանշական է, որ Ռուսաստանը հետադարձ ճանապարհով է գնում: Պուտինը հայտարարում է, որ ռազմավարական զսպումը շարունակվելու է, եւ ինքը թույլ չի տա համաշխարհային կապիտալին գերի վերցնել Ռուսաստանը: Պուտինի օգտին հանդես եկող փորձագետները որպես նրա պլյուս, նշում են հենց դա, որ նա չի ցանկանում կապիտալի, իմպերիալիզմի համաշխարհային իշխանության մի մասը: Սակայն դրա փոխարեն նա ի՞նչ է առաջարկում: Ո՞րն է նոր արժեքային համակարգը: Աղետի ենթարկված Խորհրդային սոցիալիզմին վերադա՞րձը եւ պետության ռազմականացու՞մը:

Հայաստանը համաշխարհային կառավարման համակարգի բարեփոխման սեփական մոտեցումը կարող է մշակել՝ պնդելով Արեւմուտքից ֆինանսական եւ անվտանգության հարցերով Ռուսաստանից կախվածության թուլացման հարցը: Իսկ գլխավորն այն է, որ Հայաստանը կարող է իշխանություն կառուցել, որը կելնի ոչ թե 1 %-ի, այլ 100 %-ի շահերից: Դա ուտոպիա է թվում, սակայն մյուս ճանապարհներն աղետի են հանգեցնում: Ինչպես աղետի է գնում Հունաստանը, որտեղ այժմ լուծվում է համաշխարհային ֆինանսական կառավարման լինել-չլինելու հարցը:

Категория: ՔԱՂԱՔԱԿԱՆ | Добавил: Administrator (21.02.2012)
Просмотров: 487 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Copyright MyCorp © 2024ՏԱՔՍԻ ԳԼՈՐԻԱ