ՁԵՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՈՒՂԵԿԻՑԸ ՄԻՇՏ և  ԱՄԵՆՈՒՐԵՔ ...
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆ [16]
ԳՐԵՔ ՄԵԶ
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
ԳՆԱՀԱՏԵՔ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Всего ответов: 113
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Главная » Статьи » ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԿԱՐԴԱԼ ....

Ազգային վիճակագրության ծառայության շտապ հավաքագրած տվյալների համաձայն` այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 104.4 %, այսինքն` 4.4 %-ոց տնտեսական աճ է արձանագրվել:

Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 21.0 %-ով, շինարարության ծավալը` 0.5 %-ով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը` 16.9 %-ով, միջին ամսական անվանական աշխատավարձը` 7.4 %-ով:

Արտաքին առևտրաշրջանառության բնագավառում գրանցված աճը կազմել է 5.3 %, այդ թվում` արտահանմանը` 0.4 %, ներմուծմանը` 6.6 %: Այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսի համեմատ երկրում գնաճը կազմել է 4.8 %: Միայն արդյունաբերական արտադրանքի գները մեկ տարվա ընթացքում աճել են 6.4 %-ով:

Հատկանշական է, որ այս տարվա հունվարին 2011-ի դեկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 46.3 %, այսինքն` 53.7 % անկում է արձանագրվել: Այդ թվում` արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 28.2 %-ով, շինարարության ծավալը` 90.1 %-ով, առևտրի շրջանառությունը` 67 %-ով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը` 5.6 %-ով, արտաքին առտևտրաշրջանառության ծավալը` 33.9 %-ով: Դեկտեմբերի համեմատ հունվարին 3.6 %-ով աճել է միայն գնաճը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը Lragir.am-ի հետ զրույցում բնական համարեց դեկտեմբերի համեմատ հունվարին արձանագրված խոշոր անկումը:

«Հատկապես տերեվերջի և տարեսկզբի միջև համեմատություններ անելը դժվար է, ճիշտ եզրակացության դժվար է հանգել: Սովորաբար տերեվերջին միշտ հասցնում են իրականացնել տարվա համար նախատեսված ծրագրերը, բնական է, որ այն ժամանակ նման բարձր ցուցանիշ պետք է գրանցվեր, իսկ տարբերությունն էլ այդքան մեծ պետք է լիներ»,- ասաց նա:

Категория: ՔԱՂԱՔԱԿԱՆ | Добавил: Administrator (21.02.2012)
Просмотров: 494 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Copyright MyCorp © 2024ՏԱՔՍԻ ԳԼՈՐԻԱ