ՁԵՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՈՒՂԵԿԻՑԸ ՄԻՇՏ և  ԱՄԵՆՈՒՐԵՔ ...
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆ [16]
ԳՐԵՔ ՄԵԶ
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
ԳՆԱՀԱՏԵՔ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Всего ответов: 113
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Главная » Статьи » ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԿԱՐԴԱԼ ....

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը փետրվարի 16-ին հայտարարել է, որ Նաիրիտ ձեռնարկությունը ներկայում ԱՊՀ Միջպետական բանկի սեփականությունն է, քանի որ Նաիրիտի հիմնական սեփականատեր, օֆրոշային գոտում գրանցված Rhinoville Property Limited ընկերությունը 2006 թվականին ԱՊՀ Միջպետական բանկից 70 մլն դոլար վարկ է վերցրել` գրավ դնելով գործարանը:

Վարկը վերցվել է 5 տարով՝ մինչեւ 2011 թվականի դեկտեմբեր, տարեկան 12,5 տոկոսով, ներդրումների եւ գործարանի վերազինման նպատակով: Բայց, ինչպես տեսնում ենք, ներդրումներ եւ վերազինում չկա, իսկ գործարանն էլ վարկի դիմաց անցել է ԱՊՀ Միջպետական բանկի սեփականությանը:

Էներգետիկայի նախարարը հայտարարել է, թե այնուհանդերձ մի շարք հեղինակավոր ընկերություններ հետաքրքրվում են Նաիրիտով, սակայն այդ հարցերին անդրադարձ կլինի միայն այն բանից հետո, երբ կառավարությունը փորձաքննության կներկայացնի Նաիրիտի զարգացման ծրագիրը:

Երբ լրագրողները հարցրել են, թե արդյոք Նաիրիտում կլինեն կրճատումներ, էներգետիկայի նախարարը ասել է, որ կրճատումներ կլինեն նոր կառավարչի հաստատումից հետո, իսկ խոսքը 400 մարդու կրճատման մասին է: Դա, ըստ էներգետիկայի նախարարի, 3000 աշխատակիցների համեմատ այնքան էլ մեծ թիվ չէ:

Հատկանշական է, որ երբ Հայաստանում 50 կամ 100 աշխատատեղ ապահովող մի ձեռնարկություն է բացվում, Հայաստանի իշխանությունը դրան մասնակցում է ամենաբարձր մակարդակով եւ այնպես քարոզում, կարծես Հայաստանում տրանսազգային ընկերություն է բացվել տասնյակ հազար աշխատատեղերով, իսկ երբ խոսքը գնում է կրճատումների մասին, փաստորեն 400 մարդու աշխատանքային կրճատումը Հայաստանի իշխանության համար մեծ թիվ չէ:

Категория: ՔԱՂԱՔԱԿԱՆ | Добавил: Administrator (21.02.2012)
Просмотров: 464 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Copyright MyCorp © 2024ՏԱՔՍԻ ԳԼՈՐԻԱ