Google ընկերությունը այս տարվա 2-րդ եռամսյակում հավանաբար կթողարկի ընդլայնված հնարավորություններով Android 5.0 օպերացիոն համակարգը պլանշետային համակարգիչների համար, որպեսզի նախապատրաստվի Microsoft Windows 8-ի հայտնվելուն, որի հիմքի վրա են արտադրվելու պլանշետները, գրում է DigiTimes ամսագիրը՝ հղում անելով էլեկտրոնային մասեր մատակարարող թայվանական աղբյուրներին:
Android 4.0-ի Ice Cream Sandwich տարբերակը ներկայացվել է հոկտեմբերին: Մինչ այժմ դրա հիմքի վրա շատ քիչ քանակությամբ սարքեր են թողարկվել: Android 4.0 համակարգի համար Google-ը 2 տարբերակ է ստեղծել՝ սմարթֆոների եւ պլանշետների համար:
Windows 8-ի տեստային տարբերակը ներկայացվել է 2011թ սեպտեմբերին: Microsoft-ը այդ համակարգով նպատակ ունի դուրս մղել մրցակիցներին պլանշետային համակարգիչների շուկայից եւ միեւնույն ժամանակ, բաց չթողնել անձնական համակարգիչներից ստացվող եկամուտը:
Microsoft-ը նոր օպերացիոն համակարգը հրապարակային կերպով կներկայացնի փետրվարի 29-ին: Համակարգի վերջնական տարբերակը կհայտնվի այս տարվա վերջին:
|