ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինի գլխավորած պատվիրակությանը:
Վլադիմիր Յակունինը նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության լավ արդյունքներն ստիպում են մտածել երկաթգծի բնագավառի հետագա զարգացմանն ուղղված նոր ծրագրերի մասին: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ արդյունավետ համագործակցության համար:
Այնուհետև Վլադիմիր Յակունինը ՀՀ վարչապետին է ներկայացրել «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի նորանշանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին՝ նշելով, որ վերջինս ունի աշխատանքային մեծ փորձ և մշտապես զբաղեցրել է բարձր պաշտոններ, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
|