Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության՝ OPEC-ի (OPEC Reference Basket of crudes) նավթային զամբյուղի գինը փետրվարի 13-ին աճել է 0.78 դոլարով կամ 0.7%-ով՝ հասնելով 117.19 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպության հաղորդագրությանը:
2011թ OPEC նավթի միջին գինը մեկ բարելի դիմաց կազմել է 107.46 դոլար, 2010թ՝ 77.45 դոլար: Գնային ռեկորդը սահմանվել է 2008թ հունիսի 3-ին՝ 140.73 դոլար մեկ բարելի դիմաց: 2011թ հունվարի միջին գինը կազմել է 111.76 դոլար:
OPEC զամբյուղի գինը որոշվում է նավթային կարտելի անդամ պետությունների բոլոր տեսակի նավթերի գների միջին թվաբանական հաշվարկով: Զամբյուղի մեջ մտնում են հետեւյալ տեսակները՝ Saharan Blend (Ալժիր), Girassol (Անգոլա), Oriente (Էկվադոր), Iran Heavy (Իրան), Basra Light (Իրաք), Kuwait Export (Քուվեյթ), Es Sider (Լիբիա), Bonny Light (Նիգերիա), Qatar Marine (Կատար), Arab Light (Սաուդյան Արաբիա), Murban (ԱՄԷ) եւ BCF 17 (Վենեսուելա):
|