2011թ ոսկու համաշխարհային պահանջարկն աճել է 5%-ով՝ մինչեւ 4067 տոննա, որի ընդհանուր գինը կազմում է 205.5 միլիարդ դոլար, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Ոսկու համաշխարհային խորհրդին (World Gold Council): Պատմության մեջ առաջին անգամ ոսկու պահանջարկը գերազանցել է 200 միլիարդ դոլարը:
Նախորդ ռեկորդը հաստավել է 2010թ, երբ պահանջարկը կազմել է 1641 տոննա ընդհանուր 82.9 միլիարդ դոլար արժեքով:
Ոսկու պահանջարկի աճը կապված է Եվրոպայում պարտքային ճգնաժամից անհանգստացած ներդրողների սպասումների հետ, ովքեր ներդրումների համար հուսալի ակտվիներ են փնտրում: Դրա պատճառով մեկ տրոյական ունցիա ոսկու գինը 2011թ գերազանցել է 1920 դոլարը: Ներկայում այն արժե 1714 դոլար:
Համաշխարհային ռեցեսիայի կրկնման վտանգից ելնելով՝ երկրների կենտրոնական բանկերը մեծացրել են ոսկու գնման ծավալները՝ 2011թ հասցնելով 440 տոննայի: Համեմատության համար 2010թ այդ թիվը կազմել էր 77 տոննա:
Ի դեպ, ոսկու վաճառքի համաշխարհային առաջատարը Հնդկաստանն է, որը 2011թ իրացրել է 500 տոննա ոսկի եւ ոսկյա զարդեր:
|